Բրեդլի Կուպերը պատմել է, թե ինչպես է դստեր հետ անցկացրել կարանտինը

Ամուսնալուծվելով ՝ 45-ամյա Բրեդլի Կուպերը և 34-ամյա Իրինա Շեյքը պայմանավորվել են համատեղ խնամակալության մասին իրենց դստեր՝ Լեայի նկատմամբ, ընդ որում ՝ դա արել են նախկին սիրեցյալները խաղաղ ճանապարհով ՝ չդիմելով դատարան և չդիմելով իրավաբանների օգնությանը:
Երբ ծնողներից մեկը զբաղված է, աղջիկը գտնվում է մյուսի խնամքի տակ:
Այսպես, կարանտինը զույգի 3-ամյա դուստրն անցկացրել է իր աստղային հոր հետ։ Interview ամսագրի հետ իր հարցազրույցում դերասանը պատմել է, թե ինչպես է անցել իր և դստեր՝ Լեայի ինքնամեկուսացումը։

«Ես եղել եմ իմ դստեր, մոր և երկու շների հետ, և մենք տնից դուրս չենք եկել: Մենք ապրում ենք մի փոքր տանը։ Բարեբախտաբար, այն ունի բակ։
Ես կարծես աշխատում էի մանկապարտեզում, որտեղ միայն մեկ երեխա կար»,- կիսվել է Բրեդլին։
Դերասանը հավելել է, որ կարանտինի ժամանակ իր դստերը նաև լողալ է սովորեցրել։