Կորցրեք 20 կգ ավելորդ քաշ՝ 20 օրում․ Ատկինսի դիետայի մանրամասները

Ծննդաբերությունից հետո նախկին կազմվածքը վերադարձնելը հեշտ չէ, հատկապես եթե կինը գիրանալու հակում ունի: Բոլորը ցանկանում են լինել գեղեցիկ, բարեկազմ` անկախ պայմաններից, սակայն դա առավել ակտուալ է, երբ խոսքը գնում է աստղերի մասին:
Նման խնդրով է տառապել նաև Քիմ Քարդաշյանը, ով հետևելով Ատկինսի դիետային՝ կարողացել է ազատվել 20 կգ ավելորդ քաշից։

Դիետայի գլխավոր սկզբունքը ածխաջրերի օգտագործման սահմանափակումն է: Աստղը առաջին անգամը չէ, որ օգտվում է այս դիետայից: Հայրը նրան խորհուրդ է տվել այս դիետան, երբ նա դեռ քոլեջում էր: Հագեցածության համար Քիմը ամեն անգամ սնվելիս օգտագործում է սպիտակուցներով հարուստ սննդամթերք (ձուկ, հավ, կարմիր միս, ձու):
Դիետան նախատեսում է սննդակարգից պանրի բացառում։
Քիմի օրական նորման 1800 կալորիան է: Կարող է թվալ, որ դա շատ է, սակայն կրծքով կերակրող մոր համար, ցածր կալորիականությամբ դիետաները արգելված են:
Աստղին արգելվում է ուտել կոնֆետ, թխվածքաբլիթներ, շաքար, կրեկեր, սպիտակ բրինձ և սպիտակ ալյուր: Քիմի դիետոլոգը ասում է, որ, այս կանոններին հետևելով, Քիմը օրական նիհարում է 1 Կգ: Սա կրծքով կերակրող մոր համար ամենաօպտիմալ տարբերակն է: