Ֆրանսուա-Անրի Պինոն, ընդհանուր առմամբ, հազվադեպ է հանրության առջև դուրս գալիս Սալմա Հայեկի հետ միասին, իսկ ինչ վերաբերում է երեխաների հետ՝ երևի կարելի է բացառիկ երևույթ համարել։ Սակայն այս անգամ ընտանիքին միասին նկատել են Լոս Անջելեսում։ 57-ամյա միլիարդատերը հաճույքով զբոսնելիս է եղել սիրելի կնոջ և երեխաների՝ Մաթիլդայի ու Ավգուստինի հետ միասին։ Հենց Բևեռլի Հիլզի փողոցներում էլ նրանց նկատել են պապարացիները։
Զբոսանքի ընթացքում իր տեսքով առանձնացել է 52-ամյա Սալմա Հայեկը՝ շնորհիվ իր վառ հագուստի։ Սակայն անուշադրության չի մատնվել նաև մյուս գեղեցկուհին՝ նրանց ավագ դուստրը՝ Պինո Մաթիլդան, ով հեշտությամբ կարող է մրցել հայտնի մոդելՔենդալ Ջենների հետ։
Երեխաները Պինոյի առաջին կնոջ՝ Դորոտի Լիպերի հետ ամուսնությունից են, ում հետ նա ամուսնացած է եղել միչև 2004 թ․։ Միլիարդատերը Սալմա Հայեկից ևս երեխա ունի, նրանց աղջիկը՝ Վալենտինան, ընտանիքում ամենափոքրն է։