6-ամյա Նաստյան ՝ Գարիկ Խարլամովի և Քրիստինա Ասմուսի ժառանգը, այս տարի ընդունվեց դպրոց:
Գարիկն իր միկրոբլոգում կիսվել է դստեր հետ ջերմ լուսանկարով, որտեղ սակայն, չկա մայրիկը` Քրիստինան:Սկզբում երկրպագուները մտածում էին, որ Ասմուսը պարզապես չի ցանկացել լուսանկարվել նախկին ամուսնու հետ։ Սակայն, ինչպես պարզվեց, դերասանուհին ընդհանրապես ներկա չի եղել տոնին։
Միայն մեկ օր անց, այն բանից հետո, երբ երկրպագուները հեղեղեցին աստղի էջը բազմաթիվ հարցերով, նա որոշել է բացատրություն տալ և պատմել, թե ինչու է բաց է թողել դստեր կյանքում այդ կարևոր օրը:
«Ամբողջ գիշեր լաց էի լինում սեպտեմբերի 1-ից առաջ։ Նայում էի դստերս լուսանկարներն ու զարմանում էի, թե որքան արագ է թռչում ժամանակը: Բայց ավելի շատ լաց էի լինում այն պատճառով, որ ես երազում էի Նաստյայի ձեռքը բռնել ու նրան առաջին դասարան տանել, երկար սպասեցի այդ օրվան, պատրաստվեցի և անհանգստացա, բայց աշխատանքային պարտականություններս թույլ չտվեցին ինձ դա անել»,- բացատրել է Քրիստինան` հավելելով, որ այդ օրը ստիպված է եղել մեկնել քաղաքից նկարահանումների մասնակցելու համար, ինչի պատճառով էլ չի եղել դստեր կողքին: