Women’s club-ից հայտնի դարձած Լիլի Մորտոն երեկ նշել է իր 34-րդ տարեդարձը։ Լիլիի կազմակերպած բացօթյա խնջույքին ներկա են եղել գործընկերները, սիրելին ու ընկերները։
Դերասանուհի Զառա Սահակյանի ինստագրամյան էջի Stories բաժնում հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ օրն իրենց կատարումներով գեղեցկացրել են Մարիա Մաթևոսյանն ու Լուիզա Ներսիսյանը, իսկ հայտնի հյուրերից շատերը, որոնց թվում էին Պոնչ Իսպիրյանը, Արայիկ Գաբաջյանն ու Women’s club-ի մյուս գեղեցկուհիները, պարում և զվարճանում էին։ Լիլին բազմաթիվ ծաղկեփնջեր է նվեր ստացել, որոնք հրապարակել է իր ինստագրամյան էջի Stories բաժնում ու շնորհակալություն հայտնել բոլորին։ Թե ինչպես է անցել Լիլի Մորտոյի ծննդյան օրը, կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում։