Օլգա Շելեստը նիհարելուց հետո դարձել է անճանաչելի

Այ քեզ կերպարանափոխություն: Ինչպես երևում է, կարանտինի ընթացքում բոլորը չէ, որ անցկացրել են ազատ ժամանակը համեղ սեղանի շուրջ: Օրինակ, 43-ամյա հաղորդավարուհի Օլգա Շելեստը այս ժամանակահատվածում կերպարանափոխվել ու դարձել է անճանաչելի:
Օլգան իր միկրոբլոգում կիսվել էր «Զարմանալի մարդիկ» նախագծի հինգերորդ եթերաշրջանի անոնսով, որտեղ էլ ներկայացրել էր իր նոր ու գեղեցիկ կազմվածքը:

Երկրպագուները րոպեների ընթացքում հեղեղել էին տեսանյութի մեկնաբանությունները հաճոյախոսություններով` խնդրելով Օլգային բացահայտել նիհարելու գաղտնիքը:
Նշենք, որ գեղեցկուհին վերջին ժամանակներում առաջին անգամ նաև որոշել է փոխել վարսերի գույնն ու դարձել է շիկահեր: Բավականին երկար ժամանակ Օլգան լուսանկարներ չէր հրապարակում իր միկորոբլոգում,ամենայն հավանականությամբ ցանկանալով անսպասելի անակնկալ մատուցել երկրպագուներին իր նոր ոճով: