Հանգստյան օրերին պարզ դարձավ, որ Victoria’s Secret բրենդը առաջին անգամ համագործակցության համար հրավիրել է տրանսգենդեր մոդելի։ Մոդելը 22-ամյա Վալենտինա Սամպայոն է Բրազիլիայից, ով իր Ինստագրամում կիսվել է Victoria’s Secret Pink-ի ֆոտոսեսիայի լուսանկարներից։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ այս տարի Victoria’s Secret լեգենդար շոուն չի կայանա։ Շատերը դա կապեցին բրենդի ոչ կայուն ֆինանսական վիճակի հետ, ինչպես նաև նրա հեղինակության անկման, ինչը սկսվեց այն բանից հետո, երբ անցած տարի բրենդի մարքեթինգային տնօրեն Էդ Ռազեկը հայտարարեց, որ նրանք տրանսգենդեր մոդելների կարիք չունեն։
Դրանից հետո մի շարք ակտիվիստներ իրենց դժգոհությունն էին հայտնել։Տրանսգենդեր մոդելներին աջակցելու համար իրենց կարծիքն էին հայտնել նաև Քենդալ Ջեններն ու Լիլի Օլդրիջը։
Վալենտինան արդեն հայտնվել է մի շարք հայտնի ամսագրերի շապիկներին, այդ թվում՝ ELLE և Vogue, ինչպես նաև համագործակցել է H&M, Opening Ceremony, Levi’s и L’Oreal ընկերությունների հետ։