Լոս Անջելեսի 35-ամյա բնակչուհին դատական հայցով հանդես է եկել աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննայի «Fenty Beauty» բրենդի դեմ:
ԱՄՆ-ի օրենսդրությունն ունի հատուկ օրենք տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց վերաբերյալ, որի համաձայն՝ բոլոր ամերիկյան համացանցային կայքերը պետք է հարմարեցված լինեն նման խնդրով մարդկանց համար:
Ամերիկուհին ցանկացել է շրթներկ պատվիրել, սակայն լինելով հեռատես՝ դժվարությամբ է կարողացել օգտվել «Fenty Beauty» կայքից:
Օրենքի խախտման համար բրենդը կարող է տուգանվել մի քանի հազար դոլարի չափով:
Այս սկանդալի վերաբերյալ Ռիհաննան դեռ ոչ մի մեկնաբանությամբ հանդես չի եկել:
Հիշեցնենք, որ Ռիհաննայի բրենդի արտադրանքը գնորդների շրջանում մեծ պահանջարկ ունի:
Բրենդի առանձնահատկություններից մեկն այն է, որ «Fenty Beauty»-ն ունի տոնային քսուքների 40 երանգ, և յուրաքանչյուր կին կարող է գտնել իրեն համապատասխան երանգը: