Սննդաբան Օլգա Դեքերը վստահեցնում է, որ ավոկադոյի պտուղները նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքի բարելավմանը, ճարպի այրմանը և նիհարելուն:
Ավոկադոյի պտուղները հարուստ են ֆոլաթթվով, B, A, C, K խմբի վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, կալիումով, ֆոսֆորով, երկաթով, նատրիումով, պղնձով, մագնեզիումով և յոդով:
«Կես ավոկադոն պարունակում է 7 գրամ բջջանյութ, ինչը օրական նորմայի գրեթե 30 տոկոսն է։ Բացի այդ, օլեինաթթուն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, իսկ L-կարնիտինն արագացնում է նյութափոխանակությունը և օգնում է «այրել» ավելորդ քաշը», – գրել է Դեքերը իր ինստագրամյան էջում:
Ավոկադոն համարվում է բարձր կալորիականությամբ մթերք (100 գրամում՝ 212 կկալ), սակայն, չնայած դրան, նպաստում է նիհարելուն՝ շնորհիվ դյուրամարս մոնոհագեցած ճարպերի: