Ջիջի Հադիդը դարձել է «Calvin Klein»-ի և «Kith»-ի համատեղ հավաքածուի գովազդային դեմքը (լուսանկարներ)

Ջիջի Հադիդը լուսանկարվել է «Calvin Klein» բրենդի գովազդային արշավի համար: Նա իր ինստագրամյան էջում տեղադրել է լուսանկարներ գովազդային ֆոտոշարքից և Նյու Յորքի գովազդային վահանակների կադրերը, որոնց վրա պատկերված է հենց ինքը։

«Երազանքի գովազդային վահանակը»,- հրապարակմանը կից գրել է Ջիջին։ Մոդելի խոսքով՝ նկարահանումները տեղի են ունեցել տարվա սկզբին, այսինքն, երբ Հադիդը դեռ հղիության վաղ փուլում էր: «Calvin Klein»-ի և «Kith»-ի համատեղ հավաքածուի թողարկման ճշգրիտ ամսաթիվը դեռ չկա: Այնուամենայնիվ, ըստ ինսայդերների, այն կթողարկվի մինչև 2020-ի սեպտեմբերի վերջը։