«Dior»-ը դարձել է Ֆաբրիցիո Պլեսիի ցուցահանդեսի հովանավորը (լուսանկարներ)

Նկարիչ Ֆաբրիցիո Պլեսիի «L’età dell’oro» (իտալերենից թարգմաբար՝ «Ոսկե դար») ցուցահանդեսը մեկնարկել է վենետիկյան Կորրերե քաղաքային թանգարանում: Ցուցահանդեսը հովանավորել է աշխարհառչակ «Dior»-ը:

Պլեսին ստեղծել է թվային ինստալացիա` «անվերջանալի» ոսկե ջրվեժներով: Այն ոգեշնչված է Վենետիկյան հանրապետության պատմությունից: Ստեղծագործությունը կարելի է տեսնել թանգարանի պատուհաններից, որոնք նայում են Սան Մարկոյի հրապարակին: