Քանյե Ուեսթը «քայլել» է ջրի վրայով իր կիրակնօրյա ժամերգության ընթացքում (տեսանյութ)

Քիմ Քարդաշյանի ամուսինը` ռեփեր Քանյե Ուեսթն իր կիրակնօրյա ժամերգության ընթացքում երգչախմբի ու երեխաների հետ «քայել է» ջրի վրայով: Կատարողը փորձել է այդ տեսարանը հնարավորինս նմանացնել Աստվածաշնչում նկարագրված դրվագներից մեկին, երբ Հիուսուս Քրիստոսը քայլում է ջրի վրայով:

Քանյեյին, երեխաներին ու երգչախմբին հաջողվել է ստեղծել հրաշքի պատրանք, քանի որ ջրի տակ թափանցիկ, պլաստմասե կոնստրուկցիա է տեղադրեվել: Անկախ տեսարանի ազդեցիկությունից, մարդիկ չեն գնահատել Քանյեի ջանքերը: Մարդիկ սկսել են բացասակն մեկնաբանություններ գրել ու նշել, որ դա բնավ աստվածահաճո քայլ չէ, այլ հակառակը: Տեսանյութը կարող եք դիտել ստորև`