Լյուբով Տոլկալինայի և Եգոր Կոնչալովսկու 19-ամյա դուստրն այսօր ամուսնացել է (լուսանկարներ)

Այսօր` սեպտեմբերի 7-ին, դերասանուհի Լյուբով Տոլկալինայի և ռեժիսոր, դերասան Եգոր Կոնչալովսկու 19-ամյա դուստրը` Մարիան, ամուսնացել է 27-ամյա Նիկիտա Կուզմինի հետ: Զույգը Մոսկվայի Գրիբոյեդովի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակում իրենց ամենամոտ մարդկանց ներկայությամն հավերժ սիրո խոստում է տվել ու փոխանակվել ամուսնական մատանիներով:

Հարսնացուն իր Ինստագրամում արդեն հրապարակել է բազմաթիվ լուսանկարներ հարսանեկան ֆոտոշարքից: Նորապսակները որոշել են զերծ մնալ ավանդական մոտեցումներից ու ոչ թե լիմուզինով են ուղևորվել դեպի ՔԿԱԳ, այլ քայլել են: Իսկ հարսնացուն շատ նուրբ ու պարզ զգեստ է կրել` հարսանեկան շքեղ ու ծանր զգեստի փոխարեն: