90-ականների հայտնի մոդելը ցնցել է համացանցը իր իդեալական կազմվածքով։ Մոդելը չի վախեցել նկարահանվել ներքնազգեստով և զուգագուլպաներով։
Դանիացի սուպերմոդել Հելենա Քրիստենսենը հիացրել է երկրպագուներին մի քանի գրավիչ լուսանկարներով։ Լուսանկարներն արվել են իր սեփական կոշիկի ապրանքանիշի համար։ Գայթակղիչ կադրերը հայտնվել են Հելենայի ինստագրամյան օգտահաշվում։
51-ամյան Քրիստենսենը նկարահանվել է հատակին պառկած վիճակում՝ ներքնազգեստով, զուգագուլպաներով և կոշիկներով։
«Ամեն ինչ կոշիկների մեջ է։ Մեր Staerk&Christensen հավաքածուն ոգեշնչված է հոլիվուդյան 1940-ականների զուգագուլպաներով»,- հրապարակված կադրերին կից գրել է հայտնի մոդելը։
Երկրպագուները հիացել են մոդելի շքեղ կազմվածքով՝ նշելով, որ Հելենան չափազանց ցնցող և գեղեցիկ տեսք ունի: Գրառումը հավաքել է ավելի քան 9,8 հազար հավանում: