«Երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ». DJ Վակցինա

Արուսիկ Մկրտչյանը, նույն ինքը` դիջեյ Վակցինան, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով լրագրողների օգնությանը: Նա խնդրել է անդրադառնալ խնդրին, որ «հնարավորինս շուտ կարողանա երեխային վերադարձնել ու պատշաճ խնամք կազմակերպել»:

«Ձեզ արդեն ծանոթ Ռուբեն Խաչատրյանն արդեն 3 օր է՝ երեխայիս պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերիս և չի թողնում երեխայիս հետ կապ հաստատեմ: Երեխան երեկ վատ է եղել, մի քանի անգամ հետ է տվել, որից հետո շտապ օգնությամբ տարվել է հիվանդանոց, որտեղ մեկ ժամ պահելուց հետո դուրս են գրել։ Հայրը մի քանի անգամ խոսք է տվել միջնորդին և փաստաբանին, որ կվերադարձնի, բայց խաբել է: Ես չգիտեմ՝ երեխան ուր է և ինչ վիճակում, որպես մայր ակնկալում եմ ձեր մասնակցությունը և այս խնդրին համապատասխան ուշադրություն դարձնելը»,- գրել է Արուսիկ Մկրտչյանը:

Դիջեյ Վակցինայի որդու հայրը Կենդանաբանական այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանն է: Զույգն ամուսնալուծվել է 2018 թվականին: