«Սարսափեցի»․ Օլգա Բուզովան պաշտպանել է ուղեղային կաթված ունեցող տղային

Սեպտեմբերի 1-ին Կրասնոյարսկի դպրոցներից մեկում դեպք է տեղի ունեցել.առաջին դասարանի ուսուցչուհին առաջարկել է լուսանկարվել առանց ուղեղային կաթված ունեցող աշակերտի, որը ստիպված է տեղաշարժվել հաշմանդամի սայլակով: Դեպքի մասին տեղեկատվությունն արագ տարածվել է համացանցում ՝ առաջացնելով հանրության վրդովմունքը։
Օլգա Բուզովան խոստովանել է, որ այդ լուրը ցնցել է իրեն։ Աստղը հիշեցրել է, որ նման վերաբերմունքը վայրենության դրսևորում է։

«Երեկ կարդացի լուրը և սարսափեցի։ Գրում եմ դա ու հազիվ զսպում արցունքներս։ Մինչև հիմա չեմ հավատում, որ դա տեղի է ունենում ժամանակակից հասարակության մեջ… Մենք բոլորս տագնապ ենք հնչեցնում և մեր լսարանին ասում ենք, որ մենք դեմ ենք քննադատությանն ու դրա ցանկացած դրսևորմանը, իսկ մեծահասակները և նաև ուսուցիչները, այն ցուցաբերում են ամենասարսափելի ձևով։ Ես խոսում եմ այն իրավիճակի մասին, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին Կրասնոյարսկի դպրոցում, երբ ուսուցչուհին դասարանին առաջարկել է երկու լուսանկար անել ՝ հաշմանդամի սայլակով աշակերտի հետ, իսկ հետո ՝ առանց նրա»,- գրել է 34-ամյա հաղորդավարուհին։

Աստղը կոչ է արել միջամտել իրավապահ մարմիններին և հանրությանը:
«Պահանջում եմ Կրասնոյարսկի դատախազությանը ստուգումներ սկսել այս գործով։ Ես վստահ եմ, որ քաղաքապետարանը պետք է վերցնի սա անձնական վերահսկողության տակ։ Նման բան չպետք է տեղի ունենա, ոչ մի խտրականություն, մենք դեմ ենք դրան։ Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության ու սիրո մեջ, որտեղ բոլոր մարդիկ յուրահատուկ են, և բոլորը կարևոր են հասարակության համար։ Այս հրեշտակի մորը՝ Անաստասիա Սմիրնովան, ցանկանում եմ ուժ, և թող դա լինի ձեր կյանքում միակ նման դեպքը: Մենք բոլորս սիրում Վանյային»,- հավելել է Բուզովան ՝ ցանկանալով նաև լուսանկարվել Իվանի հետ։