Իվան Օխլոբիստինը խնդրել է Պուտինին ներում շնորհել Միխայիլ Եֆրեմովին

Ռուս դերասան, սցենարիստ Իվան Օխլոբիստինը ВКонтакте-ով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով «ներել» դերասան Միխայիլ Եֆրեմովին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը:

Նա նշել է, որ Եֆրեմովին մեղավոր է համարում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, բայց խնդրել է «անարդարություն» ցուցաբերել նրա  նկատմամբ:

«Խնայեք նրան ձեր անձնական հրամանագրով, նա բանտում չի դիմանա»,- գրել է է Օխլոբիստինը:

Դերասանի խոսքով, Եֆրեմովը «թույլ է, ջախջախված, զրկված է հեղինակությունից և ապագայից», և նաև վտանգ չի ներկայացնում հասարակության համար:
«Մնացեք իմ հիշողության մեջ որպես Վլադիմիր Ողորմածը»,- եզրափակել է Օխլոբիստինը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Մոսկվայում ավտովթարի հետևանքով մահացել է ֆուրգոնի վարորդը, որի մեքենային էր բախվել Եֆրեմովի մեքենան հանդիպակաց գոտում: Դերասանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ ՔՕ 264-րդ հոդվածի  4-րդ մասով՝ երթևեկության կանոնների խախտում անձի կողմից հարբած վիճակում, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Դերասանին սպառնում է 12 տարվա ազատազրկում: Եֆրեմովն ընդունել է իր մեղքը: Դատավճիռը հրապարակվելու է սեպտեմբերի 8-ին: