«Ջուրը սառն է ու կեղտոտ». Եվգենի Պետրոսյանի կինը քննադատել է Սև ծովում հանգիստը և դրանով զայրացրել օգտատերերին

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, որն այս օրերին ամուսնու հետ գտնվում է Սոչիում, Ինստագրամում քննադատել է Սև ծովում հանգիստը՝ առաջացնելով օգտատերերի զայրույթը։

«Ես Ռուսաստանում Սև ծովում չեմ լողում, քանի որ դրա ջուրն ինձ համար սառն է ու կեղտոտ»,- գրել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե ինչու չի այցելել լողափ։

Բրուխունովայի պատասխանը վրդովվեցրել է օգտատերերից շատերին, հատկապես՝ Սոչիի բնակիչներին: Ոմանք վիրավորվել են վերջինիս խոսքերից՝ նշելով, որ նա կարող էր ավելի կոռեկտ լինել:

«Գնալ ծով և լողալ լողավազանում, դա, իմ կարծիքով, փոքր-ինչ տարօրինակ է»,- գրել է օգտատերերից մեկը։

Նշենք, որ 2018 թվականին Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոյից։ 2019 թվականին Պետրոսյանը  ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։