Հումորիստ, սցենարիստ Գրիգ Գևորյանն ու պարուհի Սոնա Եսայանն այսօր տոնում են իրենց ամուսնության 1-ամյակը, ինչի առթիվ Գրիգը սիրելիին անակնկալ է մատուցել:
Սոնան Ինստագրամի իր էջում գրել է. «8 տարի միասին, 1 տարի` ամուսնացած և շատ տարիներ, որ դեռ պիտի գան»։ Այնուհետև նա տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է կեսգիշերին գնում իր պարի ստուդիա և տեսնում Գրիգի անակնկալը: Հումորիստը կնոջը դիմավորել է ծաղիկներով, տորթով և հյուրերի հետ: Զույգի համար «Կուզես» երգը կատարել է Արամ MP3-ն:
Սոնան տեսանյութը մակագրել է. «Գրիգի անակնկալը` մեր ամուսնության տարեդարձի առթիվ: 6 ժամ ինձ շեղելուց հետո չէի պատկերացնում` ինձ ինչ էր սպասվում ստուդիայում»:
Հյուրերի թվում է եղել նաև լրագրող Արուս Տիգրանյանը, ով Ինստագրամի իր էջի սթորի բաժնում պատմել է, թե ինչու է Արամ MP3-ն երգել «Կուզես» երգը:
Նա պատմել է, որ «Կուզես» երգի պրեմիերան եղել է Գրիգի ու Սոնայի հարսանիքից մեկ ամիս անց, Գրիգն ափսոսել է, որ այդ երգը չի հնչել իրենց հարսանիքին, Արամ MP3-ն էլ խոստացել էր այն երգել զույգի ամուսնության 1-ամյակին:
Իր հերթին Գրիգն իր էջում գրել է. «Ուղիղ 1 տարի առաջ, ըստ ականատեսների, տեղի ունեցավ պատմության ամենատժժիկ քեֆը։ Սիրում եմ քեզ, իմ Սոնա»։