44-ամյա աշխարհահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլին լրագրողներին պատմել է, թե ինչպես է դաստիարակում իր դուստրերին՝ 14-ամյա Զախարային, 13-ամյա Շայլոյին և 11-ամյա Վիվիենին: Դերասանուհին դուստրերի հետ հաճախ է կիսվում տղաներին գերելու գաղտնիքներով ու աշխատում է նրանց դարձնել անկախ ու ինքնավստահ:
«Ինձ համար ամենից կարևորն այն է, որպեսզի աղջիկներս հասկանան, որ կարևորը ոչ թե արտաքին, այլ ներքին գեղեցկությունն է: Եթե նրանք դեռ պատանի տարիքից սկսեն հղկել իրենց ներքին գեղեցկությունը, ապա հասուն տարիքում կդառնան ինքնավստահ ու կայացած կանայք, որոնց կողքով ոչ մի տղամարդ չի կարողաա անցնել անտարբեր»,- կիսվել է դերասանուհին:
Ջոլին նաև հավատացնում է լրագրողներին, որ աշխարհում չկան չար կանայք: Պարզապես, կան կանայք, ովքեր հոգնել են անարդարությունից, անհավասարությունից ու ցանկանում են պայքարել դրանց դեմ:
«Ես հիանում եմ այն կանանցով, ովքեր պայքարել կամ պայքարում են իրենց իրավունքների համար՝ չվախենալով ազատազրկվել կամ սպանվել: Եթե այս քաջությունն անվանում են չարություն, ապա աշխարհին հարկավոր է այդ չարությունը»,- եզարփակեց իր խոսքը Անջելինա Ջոլին: