Մորգենշտերնը և Քսենյա Բորոդինան սկանդալ են բարձրացրել մրցանակաբաշխության ընթացքում (տեսանյութ)

Super-ը գրում է. Մոսկվայում երեկ անցկացված «Moda Topical» ամսագրի մրցանակաբաշխության ընթացքում սկանդալ է բարձրացել: Այդ մրցանակաբաշխության ընթացքում մրցանակներ են հանձնվում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ու աղմուկ է բարձրաքցել, երբ «Տարվա կին» անվանակարգում հաղթել է ռեփեր Մորգենշտերնը, ով ներկայացել էր միջոցառմանը էլեգանտ, հասուն կնոջ կերպարով:

Մրցանակակրի ընտրությունը լուրջ հարցեր է առաջացրել մեկ այլ ներկայի՝ Քսենիա Բորոդինայի մոտ: «Ամենաոճային հաղորդավարուհի» անվանակարգում հաղթելուց հետո` մրցանակ ստանալու համար՝ Քսենիան բեմ է բարձրացել ու քննադատության ենթարկել ամսագրի որոշումը:

«Ուզում եմ ասել Ջիգանի կնոջ խոսքերով, որ չեմ ցանկանում արթանանալ աշխարհում, ուր «Տարվա կին» է դառնում Մորգենշտերնը: Մենք էստրադայում մեծ քանակով գեղեցիկ կանայք ունենք և ես այժմ բնավ իմ մասին չեմ խոսում: Մենք շատ կանայք ունեն, նրանք բոլորը գեղեցիկ են: Ես կարծում եմ, որ այս ամենը հարկավոր է վերանայել»,- բեմից ասել է Քսենյան: Մորգենշտերնն էլ կանացի հանդերձանքով դահլիճից բղավել է Քսենյայի վրա ու ականատեսների խոսքով` այդ միջադեպից մոտ կես ժամ անց նրանք կրկին վեճի են բռնվել ու նրանց բաժանել են անվտանգության աշխատակիցները: