Երգչուհի Սիլվա Հակոբյանը մայրիկ է դարձել: Պարբերաբար հրապարակվող փորիկով լուսանկարներին ու գրառումներին րոպեներ առաջ հաջորդեց արդեն լուսանկար, որին կից գրառմամբ Սիլվան հայտնում է ուրախ լուրը:
Բարի գալուստ աշխարհ, մե՛ր հրաշք Միլա,- լուսանկարին կից գրել է նա:
Նշենք, որ Սիլվան դուստր է պարգևել ամուսնուն:
ShowBiz.am-ը շնորհավորում է երգչուհուն և ամուսնուն ու մաղթում խաղաղ մանկություն: