armsport.am-ը գրում է. Իրան Հալկը, ով բրազիլացի հարձակվողի նախկին կինն է, խոսել է իր զարմուհու և «Շանհայի» ֆուտբոլիստի ամուսնության մասին, տեղեկացնում է Sun-ը:
«Երբեմն, քնից զարթնում եմ և մտածում այս ամենի մասին: Չեմ հասկանում, թե ինչպե՞ս նրանք կարող էին դիմել նման քայլի: Սիրտս պատռվում է. այս իրավիճակը կազմաքանդում է ինձ: Կամիլային դստերս նման էի վերաբերվում: Դեռ փոքր տարիքից ապրում և շնչում էի նրա համար: Ես չեմ խոսում նյութական օգնության մասին միայն: Կամիլան իմ փոքրիկ հրեշտակն էր, ով սատանայական հարված հասցրեց ինձ: Նա գիտեր ինձ, իմ թույլ կողմերը. նա գիտեր, գիտեր որ…. Միգուցե, իմ միակ սխալն այն էր, որ անմնացորդ սիրում էի այդ աղջնակին»,- ասել է Իրան Անգելոն:
2019 թվականին Հալկը և Իրանը ամուսնալուծվեցին ՝ 12 տարվա միասնական կյանքից հետո: Որոշ ժամանակ հետո, տեղեկություններ տարածվեցին, որ Հալկը և իր կնոջ զարմուհին բուռն սիրավեպի մեջ են: 2020 թվականի մարտին զույգը պաշտոնապես հայտարարեց ամուսնության մասին: Հիշեցնենք, որ Իրանը և Հալկը երեք երեխա ունեն, որոնցից մեկը ՝ որդեգրված: