Պելագեան և նրա դուստր Թաիսիան հանգստանում են Թուրքիայում (լուսանկարներ)

34-ամյա Պելագեան երեք տարվա ամուսնությունից հետո այս տարի բաժանվեց ամուսնուց` Իվան Տելեգինից: Ամուսնալուծությունը սահուն չի ընթացել. երգչուհին և հոկեյիստը ստիպված եղան բաժանել գույքը:

Ամենայն հավանականությամբ, աստղը վեճերից հետո որոշել է հանգստանալ և արձակուրդի մեկնել: Իր ինստագրամյան էջում Պելագեան մի քանի լուսանկար է հրապարակել Թուրքիայում իր արձակուրդից, որտեղ ժամանակն անցկացնում է իր երեք տարեկան դստեր՝ Թաիսիայի հետ: Երկրպագուները մեծ ոգևորությամբ հետևում են սիրելի երգչուհու նոր հրապարակումներին ու մեկնաբանություններում նշում, որ նա գնալով ավելի է գեղեցկանում: