24-ամյա Անաստասիա Րեշետովան անկեղծ լուսանկար է հրապարկել իր ինստագրամյան էջում, որն արժանացել է հազարավոր հետևորդների հաճոյախոսություններին ու ջերմ խեսքերին։Տիմատիի սիրելին իր լուսանկարին կից ակնարկել է, որ դժգոհ է իր կոնքերից։ Նշենք, որ աաջնեկին ծննդաբերելուց հետո Րեշետովան բավականին փոխվել է։ Սակայն ինքը՝ Անաստասիան, նշում է, որ բավականին դժվար ժամանակներ են իր համար սկսվել, որովհետև հիմա նա ստիպված է մանրակրկտորեն հետևել իր սննդակարգին, հաշվել կալորիաներն ու անդադար մարզվել, ինչը բավականին դժվար է անել փոքրիկ որդու հետ։
Նշենք, որ ավելի վաղ շշուկներ էին տարածվել, որ Անաստասիան ու Տիմատին բաժանվել են։
Այս խոսակցությունները սկսվել էին համացանցում այն բանից հետո, երբ Տիմատին ողջ արձակուրդի ընթացքում չէր միացել Րեշետովային և որդուն, փոխարենը նա մեկնել էր Հունաստան մոր՝ Սիմոնայի և դստեր՝ Ալիսայի հետ։
Բարեբախտաբար, վերադառնալով հանգստից՝ Րեշետով շտապեց հերքել բոլոր շշուկները՝ հավատացնելով, որ իր և Տիմատիի հարաբերություններում ամեն բան լավ է։