Ֆիթնես-մարզիչ Ահարոն Բրաունը հայտնել է, թե որն է նիհարելու համար իդեալական նախաճաշը։
Բրաունը նշել է նախաճաշի երեք տարբերակներ, որոնք կօգնեն ձերբազատվել ավելորդ կիլոգրամներից։ Նա խորհուրդ է տալիս կուշտ նախաճաշել՝ օգտագործելով օրվա պահանջվելիք կալորիաների նորմայի կեսը։
Նախապատվությունը պետք է տալ կաթնային մթերքներին, թռչնամսին, տավարի մսին, սպիտակ ձկանը և ծովամթերքներին։ Մարզիչն ընդգծում է, որ ոչ յուղոտ սպիտակուցով ուտելիքը լավ և արագ հագեցնում է սովը։
Նախաճաշին կարելի է ուտել նաև սպիտակուցային մթերքներ` առողջ յուղերով և մանրաթելով՝ ձու, կարմիր ձուկ, միրգ-բանջարեղեն։
Երրորդ տարբերակը կարող է բաղկացած լինել ձվից, ավոկադոյից, յուղոտ ձկից, սպանախից, սնկից և բանջարեղենից։
Բրաունը հետազոտությունից տվյալներ է ներկայացնում, համաձայն որի, առավոտյան ընդունաց կերակուրը օգնում է նիհարելուն։
Ուտելով օրական սննդի պաշարի 50 տոկոսը առավոտյան նախաճաշին, 30 տոկոսը` ճաշին և 20 տոկոսը ընթրիքին` հետազոտության մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում նիհարել են 9 կգ։ Իսկ ովքեր ճաշին ժամին են կուշտ կերել` 3.5 կգ։