Արարատ Քեշչյանին ձերբակալել են․ մոտ ժամանակներս տեղի կունենա դերասանի դատավարությունը

Դերասան Արարատ Քեշչյանին զրկել են վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ «Ունիվերի» աստղին ձերբակալել են Մոսկվայի հյուսիսում, երբ նրա ավտոմեքնան հայտնվել է հանդիպակաց գոտում: Մինչ այդ դերասանը նաև գերազանցել է արագությունը Լենինգրադի մայրուղու վրա: Ձերբակալությունից հետո դերասանն ամեն կերպ ցանկացել է արդարանալ, սակայն միևնույն է արձանագրություն են կազմել ։
Մոտ ժամանակներս տեղի կունենա դերասանի դատավարությունը։ Քեշչյանը կարող է կես տարով զրկվել վարորդական իրավունքից։

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը», դերասանը բողոք է ներկայացրել իրեն ձերբակալած ճանապարհային ոստիկանների դեմ։ Արարատի խոսքով ՝ նրանք կեղծել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ իր ցուցմունքները։ Ընդ որում, Քեշչյանը պնդում է, որ իր վարորդական իրավունքը չեն վերցրել ։ Ներկայումս ստուգում է իրականացվում։
41-ամյա Արարատ Քեշչյանը հայտնի է այնպիսի ֆիլմերից ու սերիալներից, ինչպիսիք են «Ունիվերը», «Կովկասի գերուհին», «ՍաշաՏանյա», «Մայրեր », «Դայակը» և մի շարք այլ նախագծերից։