Ալեք Բոլդուինը 6-րդ անգամ հայր է դարձել. փոքրիկի առաջին լուսանկարը

62-ամյա Ալեք Բոլդուինը և նրա 36-ամյա կինը՝ Հիլարիան, կրկին ծնողներ են դարձել: Լույս աշխարհ է եկել նրանց համատեղ հինգերորդ երեխան: Հիլարիան բարի լուրն ինքն է հայտնել իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով նորածնի հետ իր ու ամուսնու առաջին լուսանկարը:

«Նա շատ գեղեցիկ է, և մենք աներևակայելի երջանիկ ենք»,- գրել է նա և նաև ակնարկել, որ շուտով կբացահայտի նորածին որդու անունը: Ալեքն ու Հիլարիա Բոլդուինը ամուսնացել են 2012 թվականին: Մինչ այս երեխայի ծնունդը զույգ արդեն ուներ չորս երեխա՝ վեց տարեկան դուստր Կարմենը և երեք որդիները՝ չորս տարեկան Ռաֆայելը, երեք տարեկան Լեոնարդոն և երկու տարեկան Ռոմեոն: Ալեքը նաև դուստր ունի դերասանուհի Քիմ Բեսինջերի հետ նախորդ ամուսնությունից` 24-ամյա Այրլենդը: