Հոլիվուդյան դերասան Սթիվեն Սիգալը ղեկավարելու է էկոլոգիական նախագիծ, որի հիմնական խնդիրներից մեկը լինելու է Բայկալ լճի պաշտպանությունը, շրջակա միջավայրի աղտոտման համար քրեական պատասխանատվության սահմանումը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել էր Ռուսաստանում «Բայկալի տարի» հայտարարելու գաղափարին:
Նշվում է, որ «Հանուն ճշմարտության» կուսակցությունը, որի ղեկավարն է հայտնի դերասանը, արդեն իսկ աշխատանք է իրականացնում այդ ուղղղությամբ: Կուսակցությունն արդեն իսկ համագործակցում է կենդանիների պաշտպանների հետ, մասնավորապես Չելյաբինսկում գործող «Տուր ձեռքդ» կազմակերպության հետ:
Բացի այդ՝ Սթիվեն Սիգալի էկոլոգիական նախագիծը կներառի տեղեկատվական սեմինարներ ու միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն բնության ռեսուրսները ռացիոնալ օգտագործելուն, կոշտ կենցաղային թափոններին խնդրին, անտառների խելամիտ օգտագործմանը, էկոլոգիական տուրիզմին և շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված այլ խնդիրների: