Հիպնոսացնող բույր, որը կշշմեցնի յուրաքանչյուրին. «Givenchy»-ն նոր օծանելիք է ներկայացրել

Երբեմն մեծ սիրո պատմությունը սկսվում է ոչ թե առաջին հայացքից, այլ բառացիորեն առաջին շնչից: Ասում են` հաճախ պատահում է, որ մարդը նախ սիրահարվում է սիրելիի հոտին, և միայն դրանից հետո արտաքինին ու բնավորությանը: «Givenchy»-ն ապացուցում է, որ դա ճշմարտություն է ու ներկայացնում «L’Interdit» նորաձեւության տան առաջին խորհրդանշական բույրի նորացված տարբերակը, որը թողարկվել է 1957 թվականին Հուբերտ դե Ժիվանշիի կողմից:

Բույրի նորացված տարբերակը կոչվում է «Givenchy L’Interdit Intense»: «L’Interdit»-ի վաղեմի երկրպագուները բույրն անվանում են հիպնոսացնող, գլխապտույտ: Նրանցից շատերը համոզված են, որ եթե այն օգտագործեք ժամադրության գնալուց առաջ, ապա սիրային գործերում հաջողությունը երաշխավորված կլինի: Ի դեպ, օծանելիքի նորացված տարբերակի գովազդում նկարահանվել է հոլիվուդյան դերանուհի Ռունի Մառան: