Գայթակղիչ ու կրքոտ. Քիմ Քարդաշյանի նոր կերպարը

38-ամյա Քիմ Քարդաշյանը իր բրենդի գովազդային հոլովակում ներկայացել է համարձակ ու սեքսուալ կերպարով:
Քարդաշյանի պնդմամբ՝ իր բրենդի կոսմետիկան նախատեսված է հենց այսպիսի կրքոտ կանանց համար:
Այս անգամ գեղեցկուհին որոշել է հանդես գալ Ջաննի Վերսաչեի այն համարձակ կերպարով, որով վերջինս ներկայացել էր 1993 թվականին:

Քիմ Քարդաշյանի նոր հավաքածուն նվիրված է 90-ականների նորաձևությանը:
Այս կերպարը 90-ականներին խորհրդանշում էր ազատամտություն ու համարձակություն:
Հարցազրույցներից մեկում Քիմ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է հին նորաձևության էջերից ծաղկաքաղ անել ամենաոճային կերպարներն ու կենդանություն տալ դրանց:

«Չէ՞ որ նորաձևությունը վերադառնալու սովորություն ունի: Ես նրա համար կգնեմ հետդարձի ուղետոմսը»,- ասել է Քիմ Քարդաշյանը:
Գեղեցկուհին իր ֆոտոշարքում կրկնօրինակել է նաև լեգենդար երգչուհի Թոնի Բրեքսթոնին:
Վերջին ժամանակներում Քիմը նախապատվություն է տալիս բնական կաշվին:
Օրեր առաջ իր ամուսնու՝ Քայնե Վեսթի հետ ռոմանտիկ հանդիպմանը նա ներկայացել էր կոկորդիլոսի կաշվից սեքսուալ հագուստով: