X Æ A-12. Իլոն Մասկը «բողոքել» է, որ որդու անունը գաղտնաբառ է հիշեցնում

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որի հինգերորդ որդին մայիսին է լույս աշխարհ եկել, իր հարցազրույցներից մեկի ընթացքում պահի տակ մոռացել է նորածնի անունը՝ այնուհետև արդարանալով, որ «այն ավելի շատ գաղտնաբառ է հիշեցնում»:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լրագրողներից մեկը Մասկից հետաքրքրվել է որդու որպիսության մասին՝ հարցնելով.«Ինչպե՞ս է X Æ A-12-ը»:

Լսելով հարցը՝ միլիարդատերը լրագրողին խնդրել է կրկնել այն, իսկ հետո ծիծաղել է ու շարունակել.«Օ՜, որդո՞ւս նկատի ունեք: Նրա անունը գաղտնաբառի պես է հնչում: Նա շատ լավ է, հաջորդ անգամ հետս կբերեմ»:
Մասկի և երգչուհի Գրայմսի որդին ծնվել է մայիսին և ստացել X Æ A-12 անունը, որը կարդացվում է Էքս Էշ Էյ Թուելվ: