Մարիոն Կոտիարը հնչյունավորելու է Լեոնարդո դա Վինչիի մասին մուլտֆիլմի գլխավոր հերոսներից մեկին․ մանրամասներ

Դերասանուհի Մարիոն Կոտիարը միացել է «Գյուտարարը» մուլտֆիլմի դերասանական կազմին, որը նվիրված է Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և գիտնական Լեոնարդո դա Վինչիին:

Մուլտֆիլմում կպատմվի, թե ինչպես Հռոմի պապը՝ չգնահատելով դա Վինչիի ազատ մտածողությունը, Հռոմից նրան ուղարկում է Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկոս I-ի, նրա քրոջ՝ Մարգարիտայի և մայրիկի՝ Լուիզա դե Սավոյի մոտ: Ի դեպ, հենց Լուիզա դե Սավոյին էլ կհնչյունավորի հայտնի դերասանուհին։ Նախագծի պրեմիերան նախատեսված է 2023 թվականի գարնանը: Այն այժմ նախապատրաստական ​​փուլում է: