Օքսանա Սամոյլովան նոր պլաստիկ վիրահատության է դիմելու. նա խոսել է իր գեղեցկության գաղտնիքների մասին

32-ամյա Օքսանա Սամոյլովան կիսվել է նոր բացահայտումներով: Երիտասարդ մայրիկը բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքները: Երկրպագուները հիանում են Օքսանայի գեղեցկությամբ: Չորս հղիություններից հետո Օքսանան կարողացել է պահպանել իր բարեկազմ արտաքինը: Չնայած ծանրաբեռնված գրաֆիկին՝ Սամոյլովան հետևում է իր արտաքին տեսքին ու առողջությանը: Ջիգանի կինը ութ տարի է զբաղվում է սպորտով, ինչպես նաև ճիշտ է սնվում:

Օքսանան պատմել է, որ իր ամենօրյա սննդակարգը պարունակում է 3500 կալորիա: Նա հատկապես շեշտը դնում է ածխաջրերի վրա՝ մարմնամարզության ընթացքում քաշը պահպանելու համար: Երբեմն Սամոյլովան իրեն թույլ է տալիս «արգելված քաղցրավենիքներ» ուտել: «Ես փորձում եմ դրանք ուտել, քանի որ ճարպի կարիք ունեմ. մի փոքր, որպեսզի մաշկիս որակը չտուժի: Հիմա իմ քաշը 61 կիլոգրամ է: Սա 5-6 կիլոգրամով ավելին է, քան իմ սովորական քաշը», – ինստագրամյան հարց-պատասխանների ժամանակ ասել է նա: Օքսանան շեշտել է, որ չի սիրում չափազանց նիհար լինել: Սամոյլովայի սեքսուալ կազմվածքը ոչ միայն մարզական գործունեության և դիետաների արդյունք է, այլև պլաստիկ վիրաբուժության: Նա խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում միայն մեկ վիրահատական ​​միջամտության է դիմել: Դա տեղի է ունեցել առաջին երեխայի ծնունդից հետո: «Ես վիրահատել եմ կրծքերս: Ի դեպ, շուտով ես նորից կկրկնեմ այդ վիրահատությունը` երեք նոր երեխաներիցս հետո: Առայժմ ավել ոչինչ չեմ անի», – նշել է Օքսանան: