ELLE Digital Fashion Week-ի (թվային նորաձևության շաբաթ) ընթացքում «Tatyana Parfionova» ապրանքանիշը ներկայցրել է 2020 աշուն-ձմեռ հավաքածուն: Սա վիրտուալ նորաձևության շաբաթվա տասներեքերորդ օրն է ու ռուս դիազյների հավաքածուն ներկայացվել է գեղեցիկ տեսահոլովակի միջոցով:
«Սեզոնները նշանակություն չունեն»,- ասել է դիզայներ Տատյանա Պարֆյոնովան՝ ELLE թվային նորաձևության շաբաթվա իր նոր հավաքածուի զգեստների տեսահոլովակի շնորհանդեսին: Եվ դժվար է չհամաձայնել նրա հետ: Ավելին, այս տարի, երբ նորաձևության ավանդական սեզոնայնությունը, ինչպես նաև հագուստի ընդունված դրեսկոդի արդիականությունը հարցականի տակ են, կարող եք վստահորեն համադրել տարբեր սեզոնների հագուստներն ու մնալ գեղեցիկ ու ոճային: