«Դեյզին պաշտում է այն». Քեթի Փերիի ցույց է տվել Թեյլոր Սվիֆթի՝ իր նորածին դստեր համար ուղարկած նվերը (լուսանկարներ)

Վերջերս մայրացած երգչուհի Քեթի Փերին լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով երգչուհի Թեյլոր Սվիֆթից ստացած նվերը, գրում է Daily Mail-ը։

Օրերս 35-ամյա Փերին հրապարակել է Սվիֆթի՝ իր նորածին երեխային ուղարկած Baby Bloom ասեղնագործությամբ վարդագույն ծածկոցի լուսանկարը։ Ծածկոցի հետ միասին 30-ամյա Սվիֆթը ձեռագիր նամակ է ուղարկել՝ «Քեթիին, Օռլանդոյին և փոքրիկին» գրությամբ։

«Միսս Դեյզին պաշտում է միսս Թեյլոր Սվիֆթից նվեր ստացած ասեղնագործ ծածկոցը»,- լուսանկարին կից գրել է Քեթի Փերին։
Քեթի Փերին և բրիտանացի 43-ամյա դերասան Օռլանդո Բլումը ծնողներ են դարձել անցյալ ամիս:Նրանք իրենց առաջնեկին Դեյզի Դավ անունն են տվել։

Հիշեցնենք, որ երգչուհիներ Թեյլոր Սվիֆթն ու Քեթի Փերին երկու տարի առաջ վերջ են դրել իրենց «թշնամանքին»։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Սվիֆթը խոստովանել է, որ առաջին քայլը Փերին է արել՝ ձիթենու ճյուղ ուղարկելով: