Louis Vuitton ֆրանսիական նորաձևության տունը ներկայացրել է գրեթե 1000 դոլար արժողությամբ դեմքի պաշտպանիչ վահանակները, գրում է Business Insider-ը։
Ըստ հաղորդումների՝ դեմքի վահանակները 961 դոլարով վաճառքի կհանվեն հոկտեմբերի վերջին։
Նորաձևության տունն իր տարածած հաղորդագրության մեջ այն նկարագրել է «գրավիչ վահանակ, որը միաժամանակ և՛ նորաձև է, և՛ պաշտպանիչ»։
Նշվում է, որ պաշտպանիչ վահանակն ունի ոսկյա գամեր և կարող է վերածվել գլխարկի։
Louis Vuitton-ն երկրորդ նորաձևության տունն է, որը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դեմքի պաշտպանիչ վահանակներ է սկսել արտադրել․ անցյալ ամիս Burberry-ն վաճառքի էր հանել իր 120 դոլար արժողությամբ դիմակները։