Իտալիայում ՝«Google Camp»-ի կոնֆերանսին, 44-ամյա Բրեդլի Կուպերն ու 65-ամյա Օպրա Ուինֆրին անբաժան էին:
Զույգը միասին էր ողջ կոնֆերանսի ընթացքում, իսկ պապարացիները կարողացել են լուսանկարել նրանց առավոտյան՝ հեծանվային զբոսանքի ժամանակ:
Լրագրողները, ովքեր նույնպես ականատես են եղել զույգի ջերմ ու մտերմիկ հանդիպումներին, պնդում են, որ Բրեդլին առանձնահատուկ ուշադրությամբ ու հոգատարությամբ է վերաբերվում Օպրային:
«Աստղը ծնվեց» ֆիլմի պրեմիերայից հետո Կուպերը բաժանվեց իր կնոջից՝ Իրինա Շեյքից, ով կասկածում էր ամուսնուն դավաճանության մեջ: Երկար ժամանակ երկրպագուները համոզված էին, որ Բրեդլին հանդիպում է Լեդի Գագայի հետ: Բայց օրեր առաջ Լեդի Գագան հայտարարեց, որ ընտրյալ ունի, ինչից հետո բոլոր կասկածներն անհետացան:
Կուպերին ամուսնալուծությունից հետո նկատել են մի քանի էլեգանտ ու հայտնի կանանց ընկերակցությամբ:
Շաբաթներ առաջ պապարացիները նրան լուսանկարել են «Vogue»-ի խմբագրի՝ 69-ամյա Աննա Վինտուրի հետ, ում ընկերակցությամբ Բրեդլին ճաշում էր լոնդոնյան ռեստորաններից մեկում:
Որոշ ժամանակ անց երկրպագուները նրան նկատել էին 52-ամյա դերասանուհի Լորա Դերնի հետ:
Իսկ թե ով է հիմա Կուպերի սրտում, դերասանը չի շտապում բացահայտել: