Բրիտանական Daily Mail պարբերականն ամենամյա Comedy Wildlife Photography Awards մրցանակաբաշխության արդյունքներին է անդրադարձել՝ ներկայացնելով վայրի բնության մեջ արված կենդանիների ամենազվարճալի լուսանկարների շարքը։
Հայտնի է, որ ամբողջ աշխարհից տաղանդավոր լուսանկարիչներն ամեն տարի այս մրցույթին մասնակցելու համար հազարավոր լուսանկարներ են ուղակում՝ հույս ունենալով հայտնվել լավագույնների շարքում։
Նշվում է, որ ընկերության հիմնադիրներ Թոմ Սալամը և Փոլ Ջոյնսոն Հիքսը մրցույթն անցկացնում են վայրի բնության պահպանման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Նրանք հույս ունեն, որ լուսանկարները մարդկանց կդրդեն գնումներ կատարել պատասխանատվությամբ, վերանայել իրենց ջրօգտագործման սովորությունները և իրազեկ լինել շրջակա միջավայրի խնդիրների մասին։
Պարբերականը մանրամասնում է, որ այս տարվա մրցութի մասնակցության համար հազարավոր լուսանկարներ են ներկայացվել, սակայն դրանցից միայն 44-ն են եզրափակիչ փուլ հասել։