Այսօր հանրակրթական դպրոցներն իրենց դռները բացեցին առաջին դասարանցիների առաջ։ Երգչուհի Սիրուշոն և Լևոն Քոչարյանը ևս իրենց ավագ որդուն՝ Ռոբերտին, այսօր ուղեկցել են առաջին դասարան։
Լևոնը լուսանկար է հրապարակել որդուն դպրոց ուղեկցելուց՝ միաժամանակ հրապարակելով նաև այն լուսանկարը, որն արել էր առաջնեկի ծնվելու օրը։
Սիրուշոն էլ իր հերթին Ինստագրամի Stories բաժնում լուսանկար է հրապարակել, թե ինչպես են գրենական պիտույքներ ընտրում որդու համար։
Ռոբերտը դպրոց է գնալու Երևանում։ Հավելենք, որ լուսանկարներում ծնողները շարունակում են ցույց չտալ երեխայի դեմքը։