Etsy առցանց խանութը ներկայացրել է միջուկային ռումբի պայթյուն հիշեցնող դիզայներական լուսամփոփ, որն ամենավաճառված ապրանքների շարքին է դասվել, գրում է luxurylaunches.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ յուրօրինակ այս լուսամփոփը ստեղծվել է մանրաեթելից, մետաղից, պլաստմասայից, մետաղալարից, փայտից և սինթետիկ ու բնական բամբակից: Իրականին մոտ լուսավորման համար օգտագործվել են հատուկ լամպեր։
Հայտնի է, որ սա ձեռքով պատրաստվող աշխատանք է, ուստի՝ յուրաքանչյուր պատվերը ստանալու համար հաճախորդը պետք է 4-6 շաբաթ սպասի։ Նշվում է, որ գիտության սիրահարների կամ միջուկային ռումբով հետաքրքրվողների համար սա հրաշալի սենյակային պարագա է: