Ռիհաննան էքստրավագանտ կերպարով ներկայացել է «Crop Over» դիմակահանդեսին

31-ամյա երգչուհի Ռիհաննան վերադարձել է որոշ ժամանակով  իր հայրենիք՝ Բարբադոս, որտեղ մասնակցել է «Crop Over» դիմակահանդեսին:
Երգչուհին ներկայացել է վարդագույն ֆլամինգոյի կերպարով և մի լավ զվարճացել է հավաքույթի ընթացքում:
Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ Ռիհաննայի կերպարը շատ զուսպ էր և համեստ, որովհետև նախկինում նա միշտ հանդես էր գալիս գայթակղիչ ու սեքսուալ լողազգեստներով:

Անցած տարի երգչուհուն չէր հաջողվել մասնակցել Բարբադոսի իր ամենասիրելի այս իրադարձությանը. պատճառը երգչուհու զբաղվածությունն էր ու համերգային շրջագայությունները:
Այս տարի նա առանձնահատուկ ուրախ ու ակտիվ էր դիմակահանդեսի ժամանակ:

Վերջին ժամանակներում շշուկներ են պտտվում, որ երգչուհին ամուսնացել է միլիարդատեր Հասան Ջամիլի հետ, ում հետ գեղեցկուհին հանդիպում է արդեն երկու տարի: Սակայն Ռիհաննան հրաժարվում է որևէ կերպ մեկնաբանել այդ բամբասանքները: