«Հասկացան, որ իրականում ես շատ թույլ եմ»․ Բորիս Կորչևնիկովը՝ սարսափելի ախտորոշման մասին

Վերջին տարիներին հաղորդավար Բորիս Կորչևնիկովի երկրպագուները լրջորեն անհանգստանում էին նրա առողջության համար։ Բժիշկները հեռացրել էին Բորիս Կորչևնիկովի ուղեղի ուռուցքը, որը, ինչպես հաղորդվել Է, բարորակ էր: Օրեր առաջ Բորիսը պատմել է, թե ինչ է զգացել, երբ իմացել է սարսափելի ախտորոշման մասին։
Բորիս Կորչևնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման հերթական հյուրն է դարձել 74-ամյա հեռուստահաղորդավարուհի Կիրա Պրոշուտինսկայան։ 10 տարի առաջ բժիշկները նրան անմխիթար ախտորոշում էին տվել՝ քաղցկեղ։ Բարեբախտաբար, աստղը կարողացել է դիմանալ մի շարք վիրահատություններին և երկարատև վերականգնման կուրսից հետո լիովին առողջացել է:
«Ի՞նչ էիք մտածում, երբ պառկած էիք հիվանդանոցում պառկած»,- նրանից հետաքրքրվել է Բորիսը։

Պրոշուտինսկայան խոստովանել է, որ առաջին հերթին մտահոգված է եղել իր արտաքինի համար, քանի որ դա իր մասնագիտության համար շատ կարևոր պայման էր: «Իսկ դու քեզ ինչպե՞ս ես էիր զգում»,- հարցրել է Պրոշուտինսկայան Բորսին՝ շփոթության մեջ գցելով հաղորդավարին։
Բորիսը մի փոքր շփոթվել է, որից հետո հանգիստ պատասխանել է․«Հասկացան, որ իրականում ես շատ թույլ եմ, և դու միայն քեզ համար ես ամենաուժեղը թվում»:
Քիրան հանգստացրել է գործընկերոջը՝ նշելով, որ պետք չէ այլևս վատ բաների մասին մտածել.«Ես և դու լավացել ենք, ես ու դու աշխատում ենք, մեզ մոտ ամեն բան լավ է»։