Ինչո՞ւ է չեղարկվել Ազիզայի և Դավիթ Գրիգորյանի հարսանիքը․ մանրամասներ

90-ականների սեքս-խորհրդանիշ, ուզբեկական արմատներով 56-ամյա երգչուհի Ազիզան չեղարկել է գործարար Դավիթ Գրիգորյանի հետ սեպտեմբերի վերջին նախատեսվող հարսանիքը։ Ռուսական առաջին ալիքի «На самом деле» հաղորդման ընթացքում երգչուհին պատմել է, որ չի կարողացել հանդուրժել փեսացուի սիրախաղերը այլ կանանց հետ։
«Լրատվամիջոցները գրում են, որ նրան ինչ-որ կնոջ հետ են տեսել մեկ այս, մեկ այն վայրում։ Այդ ամենի պատճառով ինձ մոտ տագնապային նոպաներ էին սկսվել, ես դադարել էի սնվել։ Նա լավ, բայց շատ խնդրահարույց տղամարդ է, դա անտանելի է։ Հարսանիք չի լինի»,-հայտարարել է երգչուհին ռուսական «На самом деле» ծրագրի տաղավարում։

Ազիզայի և Գրիգորյանի հարսանիքը նախատեսված էր սեպտեմբերի 25-ին Մերձմոսկվայում։ Ամենահամեստ հաշվարկներով՝ տոնի կազմակերպման համար պետք է ծախսվեր առնվազն քսան միլիոն ռուբլի, հրավիրված էր 600 մարդ:
Ազիզան հագնելու էր 11 մլն ռուբլի արժողությամբ զգեստ, որի դիզայները Անիկա Քերիմովան էր։ Զգեստի վրա կարվելու էր 60 կգ սվարովսկի բյուրեղներ։