Բելա Հադիդը լուսանկար է հրապարակել, որտեղ ակնհայտորեն գիրացած է. երկրպագուները ենթադրել են, որ նա նույնպես հղի է

Առաջիկա շաբաթների ընթացքում Բելլա Հադիդի ավագ քույրը՝ 25-ամյա Ջիջին, առաջին անգամ մայր կդառնա: Մոդելը երեխա է սպասում իր սիրեցյալ Զեյն Մալիկից: Սակայն երեկ քույրերի երկրպագուները արդեն սկսում էին կասկածել, որ 23-ամյա Բելլան նույնպես հղի է:

Իր ինստագրամյան էջում քրոջ հետ մոտ երկու ամիս առաջ արված լուսանկար է հրապարակել, որում Բելլայի որովայնը նույնպես մի փոքր կլորացված է թվում: Այնուամենայնիվ, Բելլան նկարին կից մեկնաբանություն է գրել ու բացատրել իր կազմվածքի փոփոխությունների պատճառը: Ինչպես պարզվեց, պատճառը հղիությունը չէ: Բելլան գրել է, որ հունիսի 11-ին արված այդ լուսանկարում, ի տարբերություն Ջիջիի, իր գիրության պատճառը համեղ բուրգերն է եղել: