Գրաֆիկական խմբագրման ոլորտում «Photoshop» ծրագիրն աշխարհում տարիներ շարունակ զբաղեցնում է առաջատար դիրքեր: Ծրագրի բնօրինակը նախատեսված է եղել պատկերների խմբագրման համար, բայց այսօր այն լայնորեն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում։
Այսօր ծրագրի առավելություններից օգտվում է ողջ աշխարհը: Անգամ հանրաճանաչ աստղեր ֆոտոշոփում են իրենց լուսանկարները՝ աշխատելով շտկել արտաքին բոլոր թերությունները:
Հոգեբանների պնդմամբ՝ ֆոտոշոփի օգտագործումը կախվածություն է առաջացնում:
Մարդիկ ծրագրի օգնությամբ ստանում են իրենց կատարելագործված ու անթերի տարբերակը և դադարում են ընդունել սեփական բնական գեղեցկությունը:
Իրականում սա լուրջ հոգեկան խանգարման պատճառ կարող է դառնալ, և բժիշկները հավատացնում են, որ ծրագրից շատ օգտվել պետք չէ:
Ֆոտոշոփի օգնությամբ շուրթերը հաստացնելու, կրծքերը մեծացնելու, ոտքերը երկարացնելու փոխարեն հարկավոր է զբաղվել առավել օգտակար ու հետաքրքիր գործով:
Բրիտանացի ծրագրավորողների մի խումբ, վերցնելով հասարակ ու չտարբերվող նկարներ, փորձել է ֆոտոշոփի օգնությամբ ստանալ անսովոր ու յուրահատուկ մի բան. դա նրանց մոտ ստացվել է:
Տեսնելով այս նկարները՝ մի արաբ միլիոնատեր նվիրել է նրանց փարիզյան թանգարաններից մեկը, որն այսօր համարվում է ֆոտոշոփի գլուխգործոցների թանգարան, որտեղ ներկայացվում են ծրագրի օգնությամբ ստացված անկրկնելի արվեստի գործեր: