Էմիլի Ռատակովսկին պատմել է, որ կարիերայի սկզբում ենթարկվել է սեռական ոտնձգությունների

29-ամյա Էմիլի Ռատակովսկին էսսե է գրել, որը հրապարակվել Է New York Magazine պարբերականում։ Դրանում մոդելը պատմել է, թե ինչպես է իր կարիերայի սկզբում ամերիկացի լուսանկարիչ Ջոնաթան Լեդերի կողմից ենթարկվել սեռական ոտնձգությունների:
2012 -ին նա մասնակցել է Darius ամսագրի համար չվճարվող ֆոտոսեսիայի հենց Լեդերի տանը, որի ժամանակ Էմմիլին ներկայացել է ինչպես ներքնազգեստով, այնպես էլ առանց հագուստի: Լեդերը, ինչպես հայտնի է, հաճախ է նկարահանում մերկ աստղերին։

Մոդելի խոսքով ՝ նկարահանումների ժամանակ նա կարմիր գինի է խմել (որը նրան սիրով լցրել է լուսանկարիչը), իսկ երեկոյան մոդելն իրեն արդեն այդքան էլ լավ չի զգացել։
«Ես սառեցի և փաթաթվեցի վերմակի մեջ։ Ջոնաթանը նստած էր իմ կողքին։ Նա շոշափում էր իմ մերկ ոտքերը»,- հիշում է Ռատակովսկին ու հավելում, որ ամեն բա միայն շոշափելով չի սահմանափակվել։
Իհարկե, լուսանկարիչը հերքում է իր հասցեին այս բոլոր մեղադրանքները՝ բացատրելով, որ Ռատակովսկին պարզապես ուշադրության կարիք ունի։
Նշենք, որ Լեդերը նաև հրապարակել է այդ օրն արված Ռատակովսկու բոլոր համարձակ լուսանկարները։