Նորաձևության հիմնական միտումների մասին, որոնք ներկայացվեցին աշուն-ձմեռ 2020/2021-ի ցուցադրությունների ժամանակ էին, մենք ձեզ արդեն պատմել ենք: Այժմ մենք կներկայացնենք գլխավոր թրենդները Instagram-ում և զանգվածային շուկաներում ։
Եթե համաշխարհային բրենդերը շեշտը դրել են կապույտ տաբատների, կենդանիներով պրինտների և շատ խորը բացվածքնեորվ զգեստների վրա, ապա զանգվածային շուկաներում հիմնական թրենդները գործած բաճկոնները, վերնաշապիկները և վերարկուներն են, ինչպես նար կաշվե բաճկոններն ու տրիկոտաժը:
Վստահ ենք, որ այս լուքերը հիմք կհանդիսանան ձեր զգեստապահարանը վերափոխելու համար և հարմար կլինեն ցանկացած դեպքի համար։
Օրինակ, կաշվե բաճկոնը և պլատֆորմի վրա բարձր կոշիկները կարող է լրացնել համարձակ կիսաշրջազգեստը: Այսպիսի տեսքով դուք աննկատ չեք մնա խնջույքների ընթացքում։
Իսկ տրիկոտաժի բաճկոնը 90-ական թվականներին նորաձև համարվող վերնաշապիկի և ջինսե հագուստի հետ համատեղ հիանալի տարբերակ կլինի գրասենյակ գնալու համար:
Այս թրենդային հագուստը կարելի է գտնել արդեն բոլոր խանութներում և օնլայն հարթակներում։ Այնպես որ, պատրաստվեք գնումներին։