Աննա Կուրնիկովան կիսվել է իր ու Էնրիկե Իգլեսիասի կրտսեր դստեր նոր լուսանկնկարով․ փոքրիկը հիացրել է երկրպագուներին

Վերջին անգամ 39-ամյա Աննա Կուրնիկովան և 45-ամյա Էնրիկե Իգլեսիասը երկրպագուներին ցույց տվեցին իրենց կրտսեր դուստր Մաշային դեռ ապրիլի սկզբին, երբ նա գրեթե երկու ամսական էր: Այսօր նախկին թենիսիստուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է փոքրիկի նոր լուսանկարը։ Աննայի ու Էնրիկեյի երկրպագուներն արագ արձագանքնել են ու սկսել հիացմունքի խոսքեր գրել փոքրիկի հասցեին՝ նշելով, որ նա գեղեցկուհի է։

Հիշեցնենք, որ Աննա Կուրնիկովան և Էնրիկե Իգլեսիասն արդեն ավելի քան 18 տարի է միասին են։  Նրանց կրտսեր դուստրը ծնվել է հունվարի վերջին: Երեխայի լույս աշխարհ գալուց մի քանի շաբաթ անց երջանիկ ծնողները հրապարակեցին նրա առաջին լուսանկարները, որոնք արվել էին հենց ծննդատանը, ինչպես նաև հայտնեցին, որ դստերը տվել են ռուսական անուն՝ Մաշա։ Անունն ընտրել է Աննան, իսկ Էնրիկեն մեծ ոգևորությամբ համաձայնել է։ Ի դեպ, զույգը նաև ունի երկվորյակներ երեխաներ՝ Նիկոլասը և Լյուսիմ: Իր կրտսեր դստեր լույս աշխարհ գալուց հետո Էնրիկեն խոստովանել է, որ այժմ քնելու ժամանակ չունի, բայց նշել, որ միևնույն ժամանակ իրեն իսկապես երջանիկ է զգում: