«Ես երկու տարբերակ ունեի»․ օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

48-ամյա ռուս օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել է իր ինստագրամյան միկրոբլոգում։

«Ես երկու տարբերակ ունեի. տանը մնալ և վախենալ վարակվելուց, աշխատել սկսելուց, մեքենայով շրջելուց կամ հիվանդանալու ռիսկով հանդես գալ: Ես անվերապահորեն ընտրել եմ վերջին տարբերակը ու չեմ զղջում ոչնչի համար: Հինգ օր է ինչ հիվանդանոցում եմ COVID-19-ով և շուտով կապաքինվեմ: Ես մեկուսացա, հենց զգացի, որ հիվանդանում եմ, չնայած՝ թեստերը բացասական էին: Ժամանակին հասա հիվանդանոց և օգնություն եմ ստանում: Ամեն ինչ լավ կլինի։ Սատանան այնքան սարսափելի չէ, որքան նկարագրում են»,- գրել է Նետրեբկոն: